News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության  ավտոճանապարհներին  առանց տեղումների եղանակ Է:

Մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում  ժամանակավորապես  երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են  մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Տպել
Ամենաշատ