News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նոր տեխնոլոգիաների օգնությամբ խոստացել է վերջ դնել Գազայի հատվածից փորված թունելների միջոցով երկրի բնակիչներին սպառնացող վտանգին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ, նույն օրը իսրայելական զորքերը Իսրայելում հայտնաբերել եւ ոչնչացրել էին «Համաս» զինյալների կողմից Գազայի հատվածից երկրի հարավային շրջաններ տանող փորված թունելը:

«Իսրայելի Պաշտպանության ուժերի բանակի, Իսրայելի Պաշտպանության նախարարության եւ պաշտպանության արդյունաբերության համատեղ ջանքերի շնորհիվ մենք նոր տեխնոլոգիական հնարավորությունների  ենք հասել  թունելի ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է Լիբերմանը:

Նրա խոսքով՝ «առաջիկա ամիսներին Գազային սահմանակից բնակավայրերի բնակիչների համար թունելների վտանգը կդառնա անցյալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ