News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը, հավատարիմ է երկու անկախ պետությունների` Իսրայելի եւ Պաղեստինի հայեցակարգին, բայց դատապարտում է Իսրայելի վրա ցանկացած հարձակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Ես բացատրեցի, թե ինչու մենք չենք աջակցում ԱՄՆ նախագահի որոշումներին: Համոզված եմ, որ միջազգային իրավունքին համապատասխան՝ միակ լուծումը երկու պետությունների հայեցակարգն է եւ այդ հարցը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով (Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ)»,— հանդիպումից հետո ասել է Մակրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ