News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել իսրայելական իշխանություններին դադարեցնել Հորդանան գետի Արեւմտյան ափին նոր բնակավայրեր կառուցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինձ թվում է, որ մենք պետք է գաղութացման սառեցումից  եւ պաղեստինյան իշխանությունների նկատմամբ վստահության  հաստատման միջոցներից  սկսենք: Մենք դա քննարկել ենք  Իսրայելի վարչապետի հետ », - Փարիզում կայացած հանդիպումից հետո Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում ասել է Մակրոոնը:

Ֆրանսիայի նախագահը նաեւ Իսրայելի վարչապետին կոչ է արել պաղեստինցիներին ընդառաջ քայլեր անել:

«Ես կոչ արեցի վարչապետին պաղեստինցիներին ընդառաջ համարձակ քայլեր ձեռնարկել փակուղուց ելք գտնելու համար», - Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել է Մակրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ