News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին բազմիցս բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ է արել եւ նորից է դա անում, քանի որ դա տարածաշրջանում խաղաղության հասնելու ամենահեշտ ու անվտանգ  ճանապարհն է,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խաղաղության գործընթացում ամենակարեւորը բանակելու կարողությունն է: Բայց նախ եւ առաջ խաղաղ գործընթացում կարեւոր է, որ յուրաքանչյուր կողմ մյուս կողմի գոյության իրավունքն ընդունի:

Ես ասել եմ ​​շատ անգամ, եւ նորից եմ կրկնում, ես միշտ առաջարկել եմ պարոն Աբասին խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստել: Եթե ​​նա խաղաղություն է ուզում, թող մասնակցի բանակցություններին», - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նեթանյահուն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ