News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանի  մեկ աչքի տեսողությունը մասնակի վերականգնվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը:

«Նարեկն ադեն լույսի շողքը տեսնում է, գույները մոտավորապես տարբերում է: Մոտակա օրերին է դուրս կգրվի, որպեսզի բուժումը շարունակենք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, կամ հարկ եղած դեպքում արտասահմանում»,-ասաց տիկին Սեդան:

Նարեկի մայրը նշեց, որ մնացած վնասվածքներն արդեն նորմալ վերականգնման փուլում են գտնվում:

Տիկին Սեդան նշեց, որ Նարեկը դեռ չգիտի իր ծառայակից ընկերների մահվան մասին:

Նշենք, որ Ստեփանակերտում Նարեկի մեկ աչքը հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի:

Ավելի վաղ գրել էինք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ