News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Նուբարաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի 34 QU 262 պետհմարանիշով ավտոմեքենան  (վարորդ՝ Ա. Մ.)  բախվել է կայանած «Mercedes C» մակնիշի 35 MS 577 պետհմարանիշով  ավտոմեքենային (վարորդ՝ Տ. Պ.): «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 100 մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տպել
Ամենաշատ