News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ցավալի է, որ Պաղեստինի իշխանությունները որոշել են հրաժարվել հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ նրա Մերձավոր Արեւելք կատարած այցելության ժամանակ: Այս մասին հայտարարել է Փենսի ներկայացուցիչ Ջարոդ Էյգենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավալի է, որ Պաղեստինի իշխանությունները չցանկացան օգտվել տարածաշրջանի ապագան քննարկելու հնարավորությունից: Այդուհանդերձ, ԱՄՆ վարչակազմը նախկինի պես մտադիր է ջանքեր գործադրել իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության հաստատմանը հասնելու համար: Խաղաղ կարգավորմամբ զբաղվող մեր թիմը շարունակում է ջանասիրաբար աշխատել պլանի վրա»,-ասված է Էյգենի հայտարարությունում, որը տարածել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սաիբ Արիկաթը հայտարարել էր, որ «Պաղեստինի պետությունը բաց է ԱՄՆ նախագահի որոշմանը պատասխանելու բոլոր տարբերակների համար»: Արիկաթը ընդգծել է, որ «ԱՄՆ վարչակազմի հետ խոսակցություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամբը որոշում է կայացրել ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ այնտեղ տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ