Կիրակի Մեծ Բրիտանիան ձյունով է ծածկվել, երկրի շատ շրջաններում օդային եւ երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար է եղել, չվերթների ուշացումներ եւ չեղարկումներ են կատարվել լոնդոնյան օդանավակայններում՝ British Airways չվերթը Մոսկվա է թռել մի քանի ժամ ուշացումով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուելսի որոշ շրջաններում 17-30 սմ ձյուն է տեղացել: «Հիթրոու» օդանավակայանում չվերթներն ուշանում են եւ չեղյալ համարվում:
Տրանսպորտային խնդիրներից բացի, երկրի շատ շրջաններում մարդիկ առանց էլեկտրականության են մնացել, մի շարք քաղաքներում երկուշաբթի դպրոցները փակ կլինեն: