News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրները չպետք է միջուկային գործարքի ու Մերձավոր Արեւելքի հարցերում կրկնեն անցյալի սխալներն ու կուրորեն հետեւեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որդեգրած կուրսին: Այդպիսի նախազգուշությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝  The New York Times-ում հրապարակված հոդվածում:

«ԱՄՆ-ի անհուսալիությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիմայի գլոբալ տաքացումը եւ Պաղեստինը, դառնում է կանխատեսելի: Լրջորեն անհանգստանալով՝ մենք նախազգուշացնում ենք եվրոպական երկրներին անվճռական չլինել այնպիսի հարցերում, ինչպիսին միջուկային գործարքն է, եւ Սպիտակ տան հետեւից միաձայն չհետեւել նրա գործողություններին», - նշել է արտգործնախարարը:

Նա հիշեցրել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ, համապարփակ պլանի կնքումից շատ առաջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան համոզել են Իրանին՝ ինքնակամ դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները:

«Բանակցություններից 2 ամիս առաջ, ԱՄՆ-ի ազդեցության տակ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հանկարծակի մեզանից պահանջեցին ամբողջապես դադարեցնել ուրանի հարստացումը: Բանակցություններն ընդհատվեցին, իսկ եվրոպացիները չհաջողեցին ոչ դադարեցնել մեր միջուկային ծրագիրը, ոչ էլ գոհացնել Վաշինգթոնին», - ընդգծել է Զարիֆը:

Նա Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ, համապարփակ  ծրագրի կնքումը համարել է «դիվանագիտության հազվադեպ հաղթանակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ