News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում դեկտեմբերի 9-ի երեկոյան միջին տարիքի մի կին ինքնասպան է եղել, ընթանում է հետաքննություն, պատճառները դեռ հայտնի չեն, հաղորդում է Jnews.ge-ն: 

Կինը ինքնասպան է եղել իր տան բակում` կախվելով: Ընտանիքի անդամները շտապ օգնություն են կանչել, երբ հայտնաբերել են նրան բակում: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Հարուցվել է գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նախատեսում է «ինքնասպանության հասցնել»:

Ինքնասպանություն գործած կինը, Ուզունյան Ա-ի մայրն է, ում մահացած գտան 2017 թ.-ի մայիսի 29-ին Ախալքալաքի «Թումաս» կամրջի տակ: Աղջիկը այդ ժամանակ անհետացել էր նախօրեին: Ընտանիքը փնտրում էր նրան եւ ոստիկանություն էր դիմել, սակայն հաջորդ օրը հայտնաբերվեց նրա դին: Ներքին գործերի նախարարությունը վարում էր հետաքննություն «ինքնասպանության հասցնել» հոդվածով:

Բայց աղջկա ընտանիքը պնդում էր, որ նրան սպանել են: Մի քանի ամիս անց Ներքին գործերի նախարարությունը հաստատեց, որ աղջիկը մահացել է ինքնասպանություն գործելով: Սակայն աղջկա հարազատները ոչ մի կերպ չեն հավատում, որ աղջիկը կամուրջից ցած է նետվել եւ պնդում են, որ նրան սպանել են: Մոտ 7 ամիս աղջկա մայրը լուռ տանում էր ողբերգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ