News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւի վրա ձվեր են նետել Գերմանիայում ղրղզ հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան՝ նախկին նախագահի դուստրը մի քանի անգամ պայուսակով հարվածել է վիրավորողին, փոխանցում է «Սպուտնիկ Ղրղզստան» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անցյալ հանգստյան օրերին: Հայրենակիցների հանդիպումը, որը կազմակերպվել էր KyrgyzClub–Germany-ի կողմից, ի սկզբանե ծրագրին համահունչ չի ընթացել: Նրան դիմավորել են դժգոհություն արտահայտող պաստառներով:  Ելույթի ժամանակ նրանք սկսել են ընդհատել Ակաեւին, որպեսզի վերջինս ղրղզերեն խոսի

«Մի՛ հրամայեք, դուք Ղրղզստանում չեք, այլ ժողովրդավարական Գերմանիայում»,- վրդովվել է նախկին նախագահը: Հանդիպման ավարտին անծանոթը հեռացող Ակաեւի թիկունքին հավկիթ է նետել՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ: Ակաեւի ավագ դուստր Բերմետը, որը մոր հետ ներկա էր հանդիպմանը, ի պատասխան հորը վիրավորողին՝ պայուսակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ