News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական գինին, մեղրը եւ  չրերը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին։

Նրա խոսքով՝ հայտնի ճապոնական արտադրանքներին՝ մեքենաներին եւ կենցաղային տեխնիկային, կարող են նաեւ ավելանալ բժշկական սարքեր, սարքավորումներ, նոր տեխնիկա։ «Կարծում եմ, դա հնարավոր է եւ կհետաքրքրի շուկային։ Ինչ վերաբերում է արտահանմանը՝ Ճապոնիայում կհետաքրքվեն հայկական գինիով, մեղրով եւ  չրերով»,-նշեց դեսպանը։

Դիվանագետը տեղեկացրեց, որ ամեն տարի Ճապոնիայում սննդի ցուցահանդես է անցկացվում. «2018 թվականին այդ ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք կներկայացնեն գինի, կոնյակ, մեղր, չիր եւ ճապոնական գործընկերների հետ գործարար հարաբերություններ կհաստատեն: Հետաքրքիր  են նաեւ ՏՏ, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում ներդրման հնարավորությունները: Կառավարությունները նախատեսում են ներդրումների խթանման շուրջ համատեղ ծրագրի մշակում»,-նշեց Էյջի Տագուչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ