News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵՏՄ անդամակցությունը եւ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը յուրահատուկ կարգավիճակ են ստեղծում Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին

Շնորհավորելով Հայաստանին համաձայնագրի ստորագրման առթիվ՝ դեսպանը նշեց, որ նախորդ շաբաթ Ճապոնիան եւս ԵՄ-ի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ «Սա եւս մեկ ընդհանրություն է։ Ճապոնիան եւ Հայաստանը կարող են ԵՄ-ի միջոցով ավելի սերտ համագործակցություն ծավալել»,-նշեց դեսպանը։

Միաժամանակ, արձանագրելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ում՝ դեսպանը ընդգծեց, որ Ռուսաստանը Ճապոնիայի շատ կարեւոր գործընկերն է։ «Ճապոնիան անմիջական մուտք ունի ռուսական շուկա։ Այսինքն՝ անհրաժեշտություն չկա, որ Հայաստանը միջնորդ լինի այս հարցում։ Սակայն ամեն դեպքում դա կարեւոր է»,-հավելեց դեսպանը։  Դեսպանի անձնական կարծիքով՝ Հայաստանը յուրահատուկ կարգավիճակում է՝ ԵՏՄ անդամակցությամբ եւ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմամբ։

Դեսպանի դիտարկմամբ՝ հայ երիտասարդները խոսում են ռուսերեն եւ անգլերեն: Նրա խոսքով՝ երկու հանգամանքներն էլ մեծ առավելություններ են տալիս. «Սա պետք է գրավի ձեռնարկատերերին, այդ թվում` Ճապոնիայից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ