News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գործարքի գնի մեթոդով մաքսային ձեւակերպման մեխանիզմը պարզեցվել է:

Այս առնչությամբ, ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձեւակերպումների գործընթացում: Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ պարզեցվել է նաեւ գործարքի գնի մեթոդով ձեւակերպման կարգը: «Եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսային ձեւակերպման թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ, հայտարարատուն միանգամից դիմելով մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում է մաքսային ձեւակերպումները»:

Արդյունքում գործընթացը դարձել է պարզ, դյուրին եւ արագ. արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ զգալի կրճատվել է մաքսային ձեւակերպումների գործընթացը, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ եւ ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:

Կոմիտեի նախաձեռնությամբ մաքսային ձեւակերպումների շարունակական պարզեցմամբ կատարելագործվում են մաքսային գործընթացները՝ հօգուտ բիզնեսի: Արարատյան մաքսատուն-վարչությունում փաստում են, որ գործարքի գնի մեթոդով ձեւակերպման պարզեցված մեխանիզմը կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունք է արձանագրել: Ըստ Արմեն Սարգսյանի,  ավելացել է ոչ ռիսկային եւ ռիսկային երկրներից ներկրված ապրանքների գործարքի գնի մեթոդով ձեւակերպումների քանակը: Կարեւորելով բիզնեսին բարձրորակ եւ արագ ծառայություն մատուցելու, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, Արարատյանում եւս հետեւողական են կադրերի համալրման խնդրում. «Կադրային քաղաքականությունը մշտապես ՊԵԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մաքսային տեսուչների առջեւ խնդիր է դրվել՝ արագ, որակյալ եւ կիրթ սպասարկել հայտարարատուներին»,-վստահեցրել է կառույցի ղեկավարը:

Բարեփոխումների արդյունքում նորաստեղծ կառույցում նաեւ բյուջեի մուտքերի էական աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա համեմատ. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբերին նախկին 4 մաքսատների հանրագումարով պետբյուջե  է մուտքագրվել 89 միլիարդ 178 միլիոն դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 121 միլիարդ 860 միլիոն դրամ: Աճը կազմել է 36 տոկոս»,-նշել է Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ