News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին եւ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է համահայկական խնդիրների բարձրաձայնման եւ լուծման ուղղությամբ Ամերիկայի հայկական համագումարի բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաեւ՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։

Անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ Հանգամանալից քննարկվել են համահայկական օրակարգի հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ