News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահը այն լիազորություններն ունի, որոնք անհրաժեշտ են պետության կառավարման գործառույթների իրականացման համար: Այս մասին դեկտեմբերի 11-ին այս տարվա վերջին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Դիլիջանում անցկացված խորհրդաժողովում նախագահի շաբաթօրյա հայտարարությունը  չարաշահումների վերաբերյալ, որոնք թույլ են տվել տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ղեկավարներ:

Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանի համայնքների որոշ ղեկավարներ չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությոնները, եւ սա իսկապես այդպես է, ոչ մեկի համար գաղտնիք չէ: «Չարաշահումների մասին տեղեկությունների հրապարակումը վիթխարի դրական նշանակություն ունի, որ ապագայում նման կարգի երեւույթները կանխվեն համապատասխան ծառայությունների վերահսկողության ճանապարհով»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ պետք է այս վերահսկողության կազմակերպման մեխանիզմներ մշակվեն:

Արմեն Ռուստամյանը միաժամանակ ընդգծեց, որ նախագահը չարաշահումներ թույլ տված եւ օրենքը խախտած անձանց դեմ քրեական գործ հարուցելու լիազորություն չունի: Դրանից զատ, Ռուստամյանի կարծիքով, նախագահի հայտարարությունը նախազգուշացում էր ինչպես չարաշահումներ կատարած մի շարք անձանց, այնպես էլ համապատասխան պետական մարմիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ