News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահի ելույթը Դիլիջանում սպասելի էր: Այս մասին դեկտեմբերի 11-ին ԱԺ-ում այս տարվա վերջին ավանդական ճեպազրույցում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Դիլիջանի խորհրդաժողովում շաբաթ օրն արված նախագահի՝ տեղական ինքնակառավարման որոշ մարմինների ղեկավարների կողմից թույլ տրված չարաշահումների մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

Ըստ Մարուքյանի՝ բոլորը գիտեին, որ կան համայնքների ղեկավարներ, մարզպետներ, որոնք տարիներ շարունակ հանցագործություն էին անում: «Նրանք մեր աչքի առաջ հարստացան՝ քաղաքների ու գյուղերի հողերի հաշվին եւ սեփականացրել են այդ բնակավայրերի անշարժ գույքը»,- ընդգծեց Մարուքյանը՝ հավելելով, որ նրանք, փաստորեն, կողոպտել են առանց հանգստանալու:

Ընդդիմախոսը նշեց, որ իրավապահ մարմինները, որոնք տեղյակ էին այդ մասին, ոչինչ չեն արել այդ հանցագործությունը կանխելու համար, քանի որ ավելի բարձր պաշտոնյաներ գիտեին այդ մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել Դիլիջանի խորհրդաժողովում, որը կազմակերպվել էր Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության կողմից, եւ մի շարք հարցերի անդրադարձել, որոնց թվում նաեւ որոշ համայնքների ղեկավարների կողմից սեփական լիազորությունները չարաշահելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ