News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Վլադիմի Պուտինը, որն առավոտյան  ժամանել էր Սիրիայի Հմեյմիմ ռուսական բազա, հրաման է տվել սկսել Սիրիայից դուրս բերել ռուսական զինվորականների խմբավորումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի հրամանատարին հրամայում եմ  դուրս բերել ռուսական զինվորականների խմբավորումները դեպի իրենց տեղակայման մշտական կետեր»,- հայտարարել է Պուտինը՝ ելույթ ունենալով զինծառայողների առջեւ:

2016-ի մարտին Ռուսաստանի նախագահը որոշում էր կայացրել ՕՏՈՒ-ի ռուսական խմբավորման մեծ մասի դուրս բերման մասին՝ կապված առաջադրանքների հաջող կատարման հետ: Ընդ որում, Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը զենք ու զինտեխնիկա մատակարարելու եւ ռազմական մասնագետներին վերապատրաստելու պարտավորությունների կատարումից, նախկինի պես գործում է  «Հմեյմիմ» ավիաբազան եւ Տարտուսի նյութատեխնիկական ապահովման բազան: Բացի այդ, Սիրիայում գործում է Հաշտեցման ռուսական կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ