News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղծառայության համակարգի օպտիմալացումն առնչվել է միայն թափուր տեղերին, բայց ոչ գործող աշխատակիցներին: Օպտիմալացման ընթացքում պահպանվել են քաղծառայության ավելի քան 7 հազար պաշտոններ: Այս մասին դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: 

Նրա խոսքով՝ վերջին շրջանում խորհրդարանում մեծ թվեր հնչեցին պետական հատվածում կրճատումների վերաբերյալ, սակայն նկատի էր առնվում ոչ միայն քաղծառայության ոլորտը, այլ նաեւ բազմաթիվ պետական հաստատություններ, տարբեր կառույցներ:

Բադալյանը հիշեցրեց, որ 2015 թվականին կառավարությունն ընդունել է  քաղծառայության համակարգի զարգացման ռազմավարությունը, իսկ 2016-ին նախագահի հրամագրով աշխատանքային խումբ է ստեղծվել պետական կառավարման համակարգի վերափոխման օրենսդրական փաթեթ մշակելու համար: Քաղծառայությանհամակարգի շրջանակում էական ընդլայնում է նախատեսվում, որը կներառի հասարակական ծառայության այլ տեսակներ, որոնք մինչեւ հիմա կարգավորվում էին առանձին օրենքներով: Խոսքը մաքսային եւ հարկային մարմիններում, խորհրդարանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմում, դատախազությունում, Դատական դեպարտամենտում եւ քննչական մարմիններում քաղծառայության ներդրման մասին է: «Հայաստանում հասունացել է քաղծառայության ճյուղավորված համակարգի միավորման անհրաժեշտությունը: Ներկայումս հասարակական ծառայության տարբեր տեսակների մասին ավելի քան 20 օրենք է գործում: Միավորման նպատակն է քաղծառայության ճկունության մեծացումը եւ բոլոր մարմինների համար միատեսակ ստանդարտների ու չափանիշների մշակումը»,- նշեց նա: Բադալյանը հայտնեց, որ ներկա պահին մշակվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծը, որի նպատակն է քաղծառայության պրոֆեսիոնալ եւ կայուն համակարգի ստեղծումը, որը քաղաքական ուժերից կախվածություն չի ունենա:

Հրապարակելով 2017-ին Խորհրդի գործունեության արդյունքները՝ Մանվել Բադալյանը նշեց, որ 730 թափուր պաշտոնների համար մրցույթներ են անցկացվել, որից 95-ը թափուր են մնացել:

«Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրինագիծը կպատրաստվի 2018-ի գարնանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ