Ֆրանսիայի 32 դեպարտամենտներում երկուշաբթի վտանգի բարձր՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել անբարենպաստ եղանակային պայմանների՝ ուժգին քամու, ձյան եւ անձրեւի հետ կապված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Meteo France օդերեւութաբանության ծառայությանը։
Երկրի կենտրոնական շրջաններում ուժեղ քամիներ են մոլեգնում, որոնց արագությունը հասնում է 110 կմ/ժ-ի։ Կա ուժեղ փոթորիկի եւ ջրհեղեղի վտանգ հարավ-արեւմուտքի եւ հարավ-արեւելքի ափամերձ գոտիներում։ Ալպերում բարձր է ձնահյուսերի վտանգը։ Բելգիայի հետ սահմանին ուժեղ ձյուն է սպասվում, որը կուղեկցվի քամիներով, օդերեւութաբանները զգուշացնում են ձնաբուքերի հնարավորության մասին:
Enedis ֆրանսիական էներգետիկական ընկերության տեղեկություններով՝ «Անա» փոթորկի պատճառով Զեմլի Լուարի շրջանում 80 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։