News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի ավանագու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով Երեւանի մանկապարտեզներում տիրող իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 35-րդ հովածի 1-ին մասը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը հանդես է գալիս  քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, օրենքով սահմանված կարգով ներկայացնելով քննող հանձնաժողովի ստեղծման պահանջը: Քննող հանձնաժողովի նախագահ կհանդիսանա Արայիկ Էդուարդի Հարությունյանը:

Սույնով Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 2018 թվականին քննող հանձնաժողովի նախաձեռնման իրավունքով «Ելք» խմբակցությունը քննության առարկա է դարձնում  Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում մի շարք երեւույթների ուսումնասիրությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ Օրենքի  35-րդ հովածի 4-րդ մասը խնդրում եմ ապահովել «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից եւ «Երկիր Ծիրանի» խմբակցությունից մեկական ներկայացուցիչ քննող հանձնաժողովի անդամակցության համար»:

Այնուհետեւ նամակին կից ներկայացվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մի շարք փաստերի նկարագրությունը.

«Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախակրթական մի շարք ուսումնական հաստատություններում անընդհատ նկատվում են չարաշահումներ աշխատանքի կազմակերպման, ապօրինի դրամահավաքների, տնօրենների, դաստիարակների, դայակների մասնագիտական գործունեության, երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու, խմբերի խտության եւ այլ խնդիրների վերաբերյալ: Խնդրահարույց են նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված դրամական միջոցների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաեւ «Օգնիր մանկապարտեզիդ» համացանցային կայքով հանգանակված  գումարների ծախսումը:

Շատ հաճախ բողոքները հնչում են ծնողների կողմից, սակայն դրանք մնում են անանուն եւ թույլ չեն տալիս պարզել այդ բողոքների իսկությունը: Ծնողներն էլ մտավախություն են ունենում, որ բողոքների հրապարակայնացման դեպքում իրենց երեխաները տվյալ ՆՈՒՀ-երում կենթարկվեն կոշտ վերաբերմունքի, ինչի վերաբերյալ նույնպես կան բողոքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ելնելով այն փաստից, որ նշված խնդիրների վերաբերյալ «Ելք» խմբակցությունը քաղաքացիներից ստացել է բազմաթիվ բողոքներ, որոնք վկայում են ՆՈՒՀ-երում դրանց համակարգային բնույթի մասին, ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 35-րդ հովածի 1-ին մասով, «Ելք» խմբակցությունը նախաձեռնում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ուսումնասիրության քննող հանձնաժողով ստեղծելու գործընթացը օրենքով սահմանված կարգով՝ ներկայացնելով համապատասխան պահանջը»:

Տպել
Ամենաշատ