News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի եւ իտալական «Տերենա Սքավի» ընկերության միջեւ ստորագրվել է Բաբաջանյան-Աշտարակ նոր ճանապարհահատվածի  շինարարական աշխատանքների պայմանագիրը, որն իրականացվելու է Երեւանի արեւմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ պայամանագիրը ստորագրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Տերենա Սքավի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ջակոմո Լոմբարդին:

Առանձնակի կարեւորելով նոր ճանապարհի կառուցումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն կարեւոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման հարցում:

«Տերենա Սքավի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ջակոմո Լոմբարդին էլ իր հերթին վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում եւ որակն էլ գոհացնի բոլորին:

Հարկ է նշել, որ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2018թ. սկզբին, աշխատանքների ժամկետը նախատեսված է 24 ամիս: Ճանապարհի ընդհանուր երկարությունը շինարարական աշխատանքներից հետո կկազմի մոտ 9.4 կմ, ճանապարհի միջին լայնությունը՝ 24 մ:

Այս հատվածում նախատեսված է կառուցել 3 ուղեանցեր, որոնք կանցնեն Օհանով եւ Տիչինա փողոցների վրայով, ինչպես նաեւ կկառուցվի մեկ ուղեանց՝ Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, եւ մեկ տրանսպորտային հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի եւ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Շինարարական աշխատանքների ավարտին Աջափնյակ վարչական շրջանը նոր ճանապարհով կկապվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին:

Ճանապարհը կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան: Շինարարական աշխատանքների ընթացքում ճանապարհի ազդեցության գոտուց դուրս կբերվեն բոլոր առկա հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ