News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրերս Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելեց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին: Հակառակորդի անմիջական նշանառության տակ գտնվող միջնակարգ դպրոցում լաբորատորիան բացվել է Ucom ընկերության աջակցությամբ մոտ երկու տարի առաջ: Եթե երկու տարի առաջ հայ-ադրբեջանական սահմանին ապրող պատանի ինժեներների ու ծրագրավորողների պարապմունքներն անցնում էին լարված հոգեբանական իրավիճակում, ապա հիմա դպրոցի շենքը պաշտպանված է երեք մետր բարձրություն ունեցող պատով: Պատի առկայությունը որոշակի չափով թույլ է տվել երեխաներին կենտրոնանալ ուսման վրա, սակայն ամենօրյա վտանգի պայմաններում նրանք դեռ հստակ չեն պատկերացնում, թե դպրոցական գիտելիքն ինչպես կկիրառեն ապագայում:

«Գյուղն ունի 400 բնակիչ, որից 79-ը հենց այս դպրոցի աշակերտներն են: Դպրոցի շուրջ կառուցված այս պաշտպանական պատն է նրանց ուսման գործընթացի երաշխավորը: Պարզ է, որ այսպիսի պայմաններում դպրոցը պետք է լինի ավելի, քան ուղղակի դպրոց: Այն պետք է կապ ստեղծի այս երեխաների ու աշխարհի միջեւ, ընդլայնի նրանց աշխարհայացքը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ աշխարհը բացահայտելու համար ոչ թե երեխաները լքեն իրենց բնակավայրը, այլ աշխարհն՝ իր ողջ գիտելիքով, բարդություններով ու հնարավորություններով գա գյուղ: Սա հնարավոր է անել թե՛ մեր աշխատակիցների աջակցությամբ, թե՛ ինտերնետի միջոցով», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ներքին Կարմիրաղբյուրում արտաքին աշխարհի եւ այս գյուղի միջեւ ստեղծված «պատը» քանդելու համար Ucom-ը հետամուտ է ինժեներական մտածողություն ու ստեղծարար միտք ձեւավորելու գործընթացին: Այն մի կողմից դյուրին է, քանի որ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում բոլոր ծրագրերի լեզուն հայերենն է, իսկ երեխաները՝ շատ ընդունակ, եւ մյուս կողմից բարդ է, քանի որ ամենօրյա վտանգը եւ գյուղի առօրյան շեղում են սեփական ապագան դարբնելու հնարավորությունից: 

«Ես երազում եմ օգնել հայ զինվորին: Իսկ ռոբոտաշինությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կարելի է, օրինակ, անօդաչու թռչող սարք պատրաստել ու դրանով օգնել սահմանի զինվորներին», - իր երազանքներով կիսվեց Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Ռազմիկ Ադամյանը:

«Ես բժշկուհի եմ դառնալու, բայց վստահ եմ, որ ռոբոտաշինության դասերից ստացված գիտելիքը կարող եմ ապագայում կիրառել այնպիսի սարքավորումներ ստեղծելու համար, որոնք կօգնեն փրկել մարդկանց կյանքը», - ասաց Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Նունե Ավագյանը:

Հիշեցնենք, որ Ucom ընկերությունը հանդիսանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման խոշորագույն աջակիցը: Ucom-ի մոտ 150 մլն դրամ ներդրման շնորհիվ Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գործում են 39 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ