News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ՔԿԱԳՎ-ի 100-ամյակին Բագրատիոնովսկի ՔԿԱԳՎ-ին անսպասելի նվեր են մատուցել հայազգի Էդուարդ ու Արմենակ Հակոբյանները (եղբայրներ են) եւ Ալվինա ու Անահիտ Ավետիսյանները (քույրեր են), որոնք ամուսնության գրանցման դիմում են ներկայացրել նույն օրը, հայտնում է Nevskoe-ն: 

Համենայդեպս, վերջին 17 տարում սա ՔԿԱԳՎ-ում առաջին դեպքն է, երբ ամուսնություն է գրանցվում 2 հարազատ եղբայրների եւ քույրերի միջեւ:

Ամուսանանալ պատրաստվող յուրաքանչյուր զույգի սիրո պատմությունը յուրահատուկ է: Աղջիկները կիսվել են իրենց գեղեցիկ եւ ռոմանտիկ պատմությամբ:

Հարսնացուներից Ալվինայի խոսքով՝ իրենց եւ ապագա ամուսինների ծնողները արդեն 10 տարուց ավելի ծանոթ են եւ միմյանց հետ շփվում են. «Սակայն ոչ մեկի մտքով չի անցել, որ մեր ընտանիքները միմյանց այդքան մոտ ու հարազատ կդառնան: Մեզ մոտ ընդունված չէ համացանցում ծանոթություն հաստատելը, պարզապես մենք հորաքրոջս էինք հյուրընկալվել ընտանեկան տոնի առիթով, որտեղ հրավիրվել էին նաեւ մեր ապագա ամուսինների ծնողները եւ իրենք եղբայրները: Ընտանեկան հանդիսությունն ավարտվեց ուշ ժամի, եւ երբ մեզ, որ կանգառում տաքսիի էինք սպասում,  տղաներն առաջարկեցին տուն հասցնել, մենք, իհարկե, համաձայնվեցինք»:

Ալվինայի խոսքով՝ երբ ծնողները տեղեկացել են իրենց երեխաների հարաբերությունների մասին, անմիջապես նշանադրության եւ հարսանիքի օրը նույն օրն են նշանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ