News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ եւ համայնքային ինստիտուտներ, ինչպես նաեւ ֆինանսավորման այլընտրանքային եւ նորարարական մոտեցումներ:

Շատ երկրներ իրենց զարգացման ճանապարհին արդեն իսկ անցել են այս ուղիով: Դրա համար անհրաժեշտ է համայնքների զարգացման մոտեցումների եւ ծրագրերի իրագործման պատկերացումների փոփոխություն: Ընթացիկ խնդիրների լուծումից անհրաժեշտ է անցնել երկարաժամկետ ծրագրեր կազմելուն՝ տեղերում ամրապնդելով սեփականության ու պատասխանատվության զգացումը:
Այդ աճը նաեւ պահանջում է յուրաքանչյուր համայնքի ներդրումը: Մասնավորապես, համայնքները պետք է կարողանան ձեւավորել համապատասխան կարողություններ բարձր որակի զարգացման եւ կոնկրետ գործարար ծրագրեր կազմելու համար: Այդ կարողություններն ուղղված կլինեն պետական-մասնավոր համագործակցությանը եւ դեպի համայնքներ մասնավոր ներդրումների հոսքին:

Զարգացման ֆինանսավորման նոր մոտեցումների որդեգրումն ավելի կամրապնդի համայնքների ինքնուրույնությունը: Այս առումով լավ օրինակ է Երեւան համայնքին «Ֆիտչ» ընկերության կողմից տրված բարձր վարկանիշը, որի արդյունքներն արդեն մենք տեսնում ենք: Երեւան քաղաքը արդեն ստորագրել է ֆինանսական կառույցներից առաջին ֆինանսական ռեսուրսը ստանալու կոնկրետ պայմանագիրը՝ առանց պետական բյուջեի միջնորդության եւ պետական երաշխիքի: Իհարկե, սա չի նշանակում, որ այսպիսի պարագաներում համայնքները պետք է չարաշահեն եւ իրենց վրա վերցնեն բեռ, որ հետո իրենց խորտակելու է, բայց տրամաբանված, բարենպաստ պայմաններով վարկերի ստացումը եւ դրանց իրացումը մեզ համար ունի շատ կարեւոր նշանակություն: Կարծում եմ՝ շատ չի ուշանա նաեւ միջազգային լավագույն փորձին համապատասխան համայնքային պարտատոմսերի թողարկումը: Վստահ եմ, որ այս մոտեցումները հնարավոր է իրագործել նաեւ բազմաթիվ այլ համայնքներում՝ ավելի փոքր համայնքների համագործակցության ու ջանքերի միավորման, ինչպես նաեւ հստակ չափորոշիչների եւ կարգավորումների ներդրման շնորհիվ։

Համայնքներին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու, ապակենտրոնացման գործընթացները հաջողությամբ շարունակելու եւ իրագործելու համար անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր: Տեղերում անհրաժեշտ է ստեղծել մարդկային ռեսուրսներ եւ մասնագիտական կարողություններ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով իրականացնել արդեն իսկ տրված լիազորությունները:

Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման եւ մասնավոր ներդրումներ ներգրավելու նորարարական մոտեցումները: Մեր երկրի ֆինանսական հատվածը բավականին զարգացած է, եւ դա մեր գնահատականը չէ, այլ միջազգային կառույցների, եւ ունակ է հանդես գալու նոր մոտեցումներով: Համայնքներն էլ պետք է սկսեն հասկանալ ֆինանսիստների երբեմնի բարդ թվացող լեզուն եւ ավելի արդյունավետ կերպով սկսեն օգտվեն ֆինանսական հատվածի ընձեռած հնարավորություններից:

Մեկ շնչին ընկնող իմ նշած ցուցանիշին հասնելու համար մեկ աղբյուրից ներդումները լինելու են սահմանափակ: Պետք է ներդնել տարբեր հավաքական ներդրումային սխեմաներ, որոնց համար մենք մշակում ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ: Պետք է ստեղծենք ներդրումային նոր ֆոնդեր, հնարավորություններ ստեղծենք անշարժ գույքի, սոցիալական եւ կանաչ պարտատոմսերի թողարկման համար:

Երկարաժամկետ հատվածում հաջողության են հասնում այն ծրագրերը, որոնք համայնքները կապում են գլոբալ արժեշղթաներ հետ։ Դրանք Արեւելյան Եվրոպայի եւ այլ զարգացող երկրների համար լուրջ առաջընթաց են ապահովել: Արտադրվող ապրանքները կամ մատուցվող ծառայությունները, դառնալով միջազգային շուկաների մաս, գործնականում ապահովում են անվերջ պահանջարկ։ Իրականացվող ծրագրերի շահառուների շրջանակը կարելի է էապես ընդլայնել համայնքներում քաղաքաշինական նորմերի, անշարժ գույքի կառուցապատման կանոնների ու կառավարման բարելավման շնորհիվ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին...
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
Այնպես որ, հանձնախմբի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին: Նրանք նախատեսում են Հայաստանում...
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
Արդարադատության նախորդ նախարար Ռուստամ Բադասյանը նախաձեռնել էր ՀՀ դատական օրենսգրքում...
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար...
«Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»
Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական...
Ամենաշատ