News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը առաջիկա տարիներին բավարար ուշադրություն պետք է դարձնի ընտրական գործընթացներին եւ դպրոցներում քաղաքական քարոզչության վերացմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա համոզմամբ՝ արդարությունը կարող է ուշանալ, սակայն օր օրի արդարության նկատմամբ հասարակական պահանջը մեծանում է, իսկ արդարությունը առանց թափանցիկության անհնար է։ «Թափանցիկությունը շատերի դեպքում անհարմարություն է առաջացնում, բայց թափանցիկության շնորհիվ հնարավոր է դառնում հասարակությունը ավելի լավը դարձնել»,-նշել է նա։

«Արդարություն եւ թափանցիկություն» մրցանակի դափնեկիր Դանիել Իոնիսյանն էլ իր հերթին նշեց, որ մեծամասնությունը, այդ թվում, իրենց թիմի ներսում համոզմունք էին հայտնում, որ ընտրություններում ամեն ինչ կանխորոշված է, բայց իրենք չհամակերպվեցին այդ մտքի հետ,այդ թվում՝ ձեռնարկելով հետաքննական բնույթի գործողություններ։ «Ամեն ինչ կանխորոշված կլինի, երբ մենք սկսեենք համակերպվել այն մտքի հետ, որ հնարավոր չէ այլեւս ոչինչ փոխել»,-նշեց նա։

Նշենք, որ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն  էր, որով 2012թվականից  նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառումը այս տարի կազմակերպել էին ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան  գրասենյակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ