News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բեռլինում, ի նշան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի, Իսրայելի դրոշը վառելն առաջ է բերել գերմանացի քաղաքական գործիչների զայրույթը, հայտնում է DW–ն։

Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մազիերի խոսքով՝ հրեաներին կամ Իսրայել պետությանը նման ամոթալի միջոցով վիրավորելն անընդունելի է։

Նման հայտարարություն է արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, որը Բրյուսելում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը պահանջել է վճռական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան այդ միջադեպերի։ «ԱՄՆ որոշման նկատմամբ քննադատական վերաբերմունքով հանդերձ՝ Իսրայելի դրոշների այրումը ոչ մի արդարացում չունի։ Մեր իրավական պետությունը չի հանդուրժի դա»,– գրել է Գաբրիելը Twitter–ում։

Նշենք, որ անցած օրերին Բեռլինում Թրամփի որոշման դեմ բազմամարդ ցույցեր էին ընթացել։ Իսրայելի դրոշն այրել էին Բեռլինում ԱՄՆ դեսպանատան մոտ դեկտեմբերի 8-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ