News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է  Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել դեսպանի կատարած աշխատանքից եւ կարեւորել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացումը, հատկապես` տնտեսական ոլորտում: Կառավարության ղեկավարը կարեւորել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի դերը՝ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման համատեքստում, հաշվի առնելով նաեւ Հայաստանի միջոցով Եվրասիական  եւ իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունները:

Դեսպանն ընդգծել է, որ մեր երկրից հեռանում է լավագույն հիշողություններով եւ վստահեցրել, որ հետագայում եւս կփորձի նպաստել հայ-ռումինական կապերի ամրապնդմանը: Պարոն Վասիլեն նշել է, որ հետեւում է ՀՀ կառավարության գործունեությանը, վերջին շրջանում նկատվող տնտեսական հաջողություններին եւ համոզմունք հայտնել, որ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա  համագործակցության լավ հարթակ դառնալ ԵԱՏՄ-ի եւ եվրոպական երկրների միջեւ: Դեսպանի խոսքով` հայկական ապրանքները, հատկապես,  գյուղմթերքներն իրենց

որակով մեծ հնարավորություններ ունեն մուտք գործելու ռումինական շուկա, ինչի ուղղությամբ իրականացվում է հետեւողական աշխատանք:

Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը Սորին Վասիլեին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ