News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան հրապարակում կազմակերպված Սուրբ Ծննդյան տոնավաճառին բազմաթիվ երկրների տաղավարների կողքին եղել է նաեւ Հայաստանի տաղավարը։

Ինչպես նշում է NEWS.am–ի թղթակիցը Բեթղեհեմից, Սուրբ Ծնունդի թեմատիկայով ապրանքների վաճառք իրականացնող Սուրբ Ծննդյան տոնավաճառում Հայաստանի դրոշով հանդես եկող տաղավարը կազմակերպել էին Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները։

Նշենք, որ Բեթղեհեմում է գտնվում Սուրբ Ծննդյան տաճարը, որի ներսում էլ գտնվում է այն քարայրը, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը։

Քրիստոնյաները Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում մեծ շուքով են նշում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ