News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի պայթյունի առնչությամբ ձերբակալված 27-ամյա տղամարդը Բանգլադեշի քաղաքացի է, ով վերջին 7 տարիներին ապրում է Բրուքլինում։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ տղամարդու վրա ամրացված են եղել ինքնաշեն պայթուցիկ սարքեր` պայթուցիկներով լցված խողովակ, որը ժամանակից շուտ է պայթել եւ վիրավորվել է կասկածյալին:

Սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունը տեղի է ունեցել Մանհեթենի 42-րդ փողոցի մետրոյում: Տուժել է 4 մարդ, այդ թվում` կասկածյալը: Շարժառիթը դեռեւս հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ