«Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին, որի նկատմամբ դատարանը խափանման միջոցի որոշում է կայացնում, կարող են Ռուսաստանի հատուկ ծառայությունները վերացնել:
Այս մասին Պեչերսկի շրջանի դատարանի նիստում ասել է Գլխավոր դատախազության դատախազ Ալեքսանդր Գովորուշչակը, հաղորդում է UNN-ն:
Նրա խոսքով՝ ՈՒԱԾ-ն տեղեկություններ ունի, որ ռուսական հատուկ ծառայությունները մտադիր են սկանդալային քաղաքական գործչին սպանել:
«Կիեւում ՈւԱԾ Գլխավոր վարչությունից եւ Կիեւի մարզից հաղորդում է ստացվել որ ըստ տեղեկությունների, ՌԴ հատուկ ծառայությունները միջոցներ են ձեռնարկում Սաակաշվիլիին եւ Դանգաձեին վերացնելու համար: Ուկրաինայի իրավիճակի ապակայունացման փորձերից մեկը կարող է լինել Սաակաշվիլու եւ Դանգաձեին ոչնչացումը», – ասել է նա: