News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան Չինաստանի հաքերներին կիբերային լրտեսության մեջ է կասկածում : Այս մասին հայտնել է Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը`մի քանի ամիս տեւած հետաքննությունից հետո:

Մասնավորապես, հաղորդվում է, որ նոր մեթոդների կրառմամբ չինացի հաքերների կողմից տարբեր ընկերությունների եւ գերատեչությունների ցանցեր ներթափանցելու փորձեր են հայտնաբերվել, հաղորդում է DW-ն:

Կիբերհանցագործները, ըստ հաղորդագրության, ցանի վրա հարձակվել են ոչ թե ուղիղ ճանապարհով, այլ համացանցի մատակարարի միջոցով են փորձել մուտք ունենալ իրենց հետաքրքրող տեղեկություններին եւ ընկերությունների եւ գերատեչությունների ցանցերում գաղտնի տեղեկությունների ներբեռնման ծրագիր տեղադրել:

Բացի այդ, գերմանական հատուկ ծառայությունների ուշադրությունը գրավել է սոցցանցերում, հատկապես LinkedIn-ում հաքերների գործունեությունը:

Չինաստանում մեղադրանքները հերքում են: Չինական կողմը պնդում է, որ սոցցանցերի միջոցով չի կոտրել գերմանացի քաղաքական գործիչների եւ գործարարների էջերը:

 «Հուսով ենք, որ գերմանական համապատասխան կազմակերպությունները, հատկապես պետական մարմինները, կարող են խոսել եւ գործել ավելի պատասխանատու, եւ չանեն այն, ինչը չի նպաստում երկկողմ հարաբերությունների զարգացմանը», - ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ