ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ օդատիեզերական ուժերի «Խմեյմիմ» բազայում հրաման է տվել Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերել՝ դրանով իսկ ազդարարելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկիչների դեմ գործողության ավարտը, որը սկսվել էր 2015 թվականի սեպտեմբերի 30-ին նախագահ Բաշար Ասադի խնդրանքով:

Սիրիայում ՌԴ զորքերի գտնվելու արդյունքերը

Սիրիայում երկու տարի եւ երկու ամիս գտնվելու ընթացքում Զինված ուժերը կարողացել են ավելի քան երկրի տարածքի 67 հազար քառակուսի կիլոմետրի վրա գտնվող 1000 բնակավայր ազատագրել: Այս մասին հայտարարել է Սիրիայում ռուսական զորքերի խմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինը:

Ընդհանուր առմամբ, ՌՕՈՒ-ն 6956 ինքնաթիռի եւ 7000-ից ավելի ուղղաթիռային թռիչքներ է իրականացրել, ոչնչացվել  է ավելի քան 32000 զինյալ:

Ազատագրվել է Սիրիայի տարածքի ավելի քան 67 հազար քառակուսի կիլոմետրը, ավելի քան հազար բնակավայր, 78 նավթագազային դաշտ, ֆոսֆատի  հանքանյութերի երկու հանքավայր: Ոնչացվել է 394 տանկ եւ ավելի քան 12,000 միավոր զենք եւ տեխնիկա:

Սիրիական գործողության ժամանակ ՌԴ ԶՈՒ կորուստները

Հոկտեմբերի 10-ին Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայում Ճակատային ռմբակոծիչ Սու-24Մ-ը թռիչքի համար թափ հավաքելու ժամանակ դուրս է եկել թռիչքավայրէջքային գծից եւ կործանվել:

Օդանավի անձնակազմը (օդաչու Յուրի Մեդվեդկովն ու շտուրման Յուրի Կոպիլովը) չի կարողացել դուրս գալ եւ մահացել է: Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունը կարող էր լինել:

Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական հրապարակումներով եւ ՌԴ տարածքային իշխանությունների ներկայացուցիչների համաձայն՝ Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանի զինված ուժերի կորուստները կազմել են 39 մարդ:

Բացի այդ, արձանագրել է մեկ ոչ ռազմական կորուստ՝ 2015-ի հոկտեմբերի 27-ին ՌԴ ՊՆ-ին հաղորդել են, որ տեխնիկական մասնագետ, պայմանագրային զինծառայող Վադիմ Կոստենկոն «Խմեյմիմ» ավիաբազայում ինքնասապն է եղել:

Սիրիայում ռուսական բազաներ կմնան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից՝ «Սիրիայից ռուսական զորքերի նշանակալի մասի» դուրս բերումից հետո, հանրապետությունում ռուսական ռազմակայաններ կմնան:

Սիրիայից դուրս կբերվի 23 օդանավ, երկու ուղղաթիռ, ռազմական ոստիկանությունը, ականազերծման կենտրոնը եւ հոսպիտալը:

Սուրովիկինի խոսքով՝ Սիրիայում մնացած ուժերն ու միջոցները բավարար են հետագայում խնդիրները նույն արդյունավետությամբ շարունակելու համար: Սիրիայից Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմին եւ ռազմական տեխնիկայի դուրս բերման համար մեկ ամիս կպահանջվի:

Պաշտպանության եւ անվտանգության դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւի խոսքով՝ «Խմեյմիմում» կմնա ավիացիան`ռմբակոծիչները, կործանիչները, հակահրթիռային պաշտպանությունը:

Ըստ նրա՝ այժմ առաջին պլան են մղվում ինժեներական զորքերը:

 «Ռուսաստանցիները Սիրիայի տարածքի ականազերծմանն են մասնակցում», — հիշեցրել է Բոնդարեւը՝ պարզաբանելով, որ իր կարծիքով «այդ աշխատանքին կմիանան նաեւ ՄԱԿ այլ երկրներ»:

Տեղեկությունն այն մասին, որ Սիրայում կմնան ռուսական ռազմակայանները, հասատել է նաեւ Պետդումայի պատգամավոր , Դամասկոսի եւ Մոսկվայի միջխորհրդարանական երկխոսության մասնակից Դմիտրի Սաբլինը:

 «Մեր հենակետերը կմնան Սիրիայում եւ բոլորին կհիշեցնեն, ովքեր դրա կարիքը ունեն, որ մենք կարող ենք շատ արագ վերադառնալ», — ասել է նա:

Այս մասին իր ելույթում ասել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

 «Եթե ահաբեկիչները նորից գլուխ բարձրացնեն, ապա մենք նրանց այնպիսի հարվածներ կհասցնենք, ինչպիսին նրանք դեռ չեն տեսել»:

ԱՄՆ, ԵՄ եւ ՀԱՊԿ արձագանքը Պուտինի որոշմանը

 

Սիրիայից ՌԴ զորքերի դուրսբերման մասին  տեղեկությունը չի անդրադառնա Սիրիայում ԱՄՆ գործողությունների եւ առաջնահերթությունների վրա, ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Էրիկ Պեհոնը:

Սիրիայում հակամարտությունը դեռ շարունակվում է, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Սիրիայում հակամարտությունը շարունակվում է, նույնիսկ եթե որոշ մարդիկ ցանկանում են ասել, որ այն ավարտվել է: Մենք լավ գիտենք, որ տեղում դեռեւս շարունակում են մարտերը, քաղաքացիները դեռ հարձակման են ենթարկվում», - ասել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայից ռուսական զորքերի մեծ մասի դուրսբերման մասին որոշումը, ցույց է տալիս, որ Ռուսաստանը կատարել է այդ երկրում իր առջեւ դրված բոլոր խնդիրները, հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարությունը:

 

Ըստ՝ ՌԻԱ Նովոստիի, ՌԲԿ-ի եւ ՏԱՍՍ-ի հոդվածների: