News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Միջուկային պատերազմը 2019-ի մարտին ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի թվիթից կսկսվի:

Այսպես է կարծում Ջեֆրի Լյուիսը՝ Ջեյմս Մարտինի միջուկային զենքի ոչնչացման կենտրոնի Արեւելյան Ասիայի ծրագրի տնօրենը: Լյուիսը աշխարհում ԿԺԴՀ միջուկային ծրագրի ամենահայտնի փորձագետներից մեկն է:

The Washington Post թերթի խնդրանքով նա մոդելավորել է միջուկային զենքի կիրառմամբ Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հնարավոր հակամարտության առաջացման սցենարը:

Հոդվածի թարգմանությունը ներկայացնում է Meduza-ն:

2019 թվականի փետրվարին, ավանդական ամերիկա-կորեական զորավարժությունների ժամանակ, քաղաքացիական ինքնաթիռ կոչնչացվի: Հյուսիսային Կորեայի զինված ուժերը Ճապոնիայի ծովում մանյովրների ակնկալիքով այն ամերիկյան ռմբակոծիչ կհամարեն եւ «ցամաք-օդ» հրթռիռով կհարվածեն դրան: Ինքնաթիռի բոլոր 250 անդամները կմահանան:

Հարավային Կորեան սահմանափակ հրթիռային հարվածով կպատասխանի Հյուսիսային Կորեայի ՀՕՊ-ին եւ կհարվածի ԿԺԴՀ տարածքի  մի քանի օբյեկտներին:

2019 թվականին իրադարձությունները այլ կերպ կզարգանանն, կարծում է Լյուիսը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իմանալով խփված ինքնաթիռի մասին, առանց Սպիտակ տան վարչակազմի եւ իրավապահ մարմինների հետ խորհրդակցությունների, Twitter- ում կգրի:

 «Փոքրիկ մարդ-հրթիռը երկար չի դիմանա»:

Այս թվիթը ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Ընի դեմ որպես ուղիղ սպառնալիք կդիտարկեն  եւ միջուկային հարված հասցնելու ազդանշան կհամարեն:

ԿԺԴՀ ղեկավարը կարծում է, որ կխուսափի Մուամար Քադաֆիի եւ Սադամ Հուսեյնի ճակատագրից, եթե առաջինը հարձակում գործի:

Այդ պահին ԿԺԴՀ-ն կունենա միջուկային մարտագլխիկներով 48 հրթիռ, կանխատեսում է Լյուիսը: Նախ, Հարավային Կորեա եւ Ճապոնիա կարձակվեն փոքր եւ միջին հեռահարության 36  հրթիռները, այնտեղ կան բազում ամերիկյան ռազմակայաններ:

Կիմ Չեն Ընը վստահ կլինի, որ մնացած 12 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները ստիպելու են ԱՄՆ-ին բանակցություններ սկսել, եւ, հետեւաբար, դրանք անմիջապես չի արձակի: Սակայն նա սկխալվի:

 ԱՄՆ-ն ԿԺԴՀ վրա հարձակումը սկսիի օդից  մնացած միջուկային զենքերը ոչնչացնելու եւ Կիմ Չեն Ընին սպանելու համար:

 «Պենտագոնը նույնիսկ չի փորձի լայնամասշտաբ ռմբակոծություններից հետո Հյուսիսային Կորեայում զոհերի թիվը հաշվել: Վերջիվերջո, ինչպես  հետազոտողները կենթադրեն, միջուկային պատերազմի արդյունքում, որից կարելի էր հեշտությամբ խուսափել, մոտ երկու միլիոն ամերիկացիներ, հարավային կորեացիներ եւ ճապոնացիներ կմահանան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ