Տեխասի համալսարանի գիտնականները վերարտադրել են Tyrannosaurus rex-ի ձայնը, նրանք այն անվանել են այն ամենասարսափելի ձայնը, որը նրանք երբեւէ լսել են: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Տիրանազավրի մռնչյունի վերակառուցումը հիմնված է թռչունների եւ ալիգատորների վերարտադրած ձայների վրա: Այս կենդանիները դինոզավրերի ամենամոտ ազգականներն են:
Ըստ հնէաբանների՝ տիրանոզավրը հազիվ թե ժամանակակից գիշատիչ կենդանիների նման է բղավել, սակայն սարսափելի ձայներ կարողացել է հնչեցնել առանց բերանի բացելու: