News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Մանհեթենի շրջանում պայթյունի կազմակերպման գլխավոր կասկածյալ Աքայեդ Ուլլայի ընտանիքը իրավապահ մարմինների աշխատակիցներին մեղադրել է ահաբեկչության հետ կապված հարցաքննությունների ժամանակ անթույլատրելի գործողությունների համար: Այս մասին հայտնել է «Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդ» հասարակական կազմակերպության իրավաբանական հարցերով տնօրեն Ալբերտ Ֆոքս Քանը, փոխանցում է ABC-ն:

Նա ընթերվել է Ուլլա ընտանիքի հայտարարությունը, որում նշվում է, որ «իրենք վշտահար են տեղ գտած բռնության հետ կապված»: «Բայց մենք նաեւ վրդովված ենք իրավապահ մարմինների աշխատակիցների պահվածքից, որոնք սառնամանիքի մեջ են պահել 4 տարեկան երեխաներին եւ դեռահասին դպրոցից են տարել, որ հարցաքննեն՝ առանց  փաստաբանի, առանց ծնողների»,- շեշտել են հայտարարության մեջ:

Ազգականները նշել են, որ «արդարադատությունից այդպիսի գործողություններ չեն սպասում» եւ հույս են հայտնել, որ տեղի ունեցածի վերաբերյալ ճշմարտությունն ի վերջո  կբացահայտվի: Հայտարարության մեջ չի պարզաբանվում, թե ինչ երեւխաների մասին է խոսքը:

New York Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուլլան մինչեւ վերջին ժամանակները բնակվել է Բրուքլինի շրջանում ծնողների տանը: Նրա քույրն ու եղբայրը մեկ հարկ վերեւում են ապրում: Հարեւանների խոսքով՝ վերջին մի քանի օրերին ընտանիքում խոշոր վեճեր էին ընթանում, բարձր բղավոցներ էին լսվում:

Պայթյունը որոտացել է ավտոբուսի տերմինալից եւ մետրոյի Թայմս սքվերի կայարանից ոչ հեռու ստորգետնյա անցումում, տեղական ժամանակով 07:20-ին: Քաղաքի ոստիկանապետը հայտնել է, որ պայթյունի իրականացման մեջ կասկածվում է 27-ամյա Աքայեդ Ուլլան: Նա գործարկել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ամրացված էր մարմնին:

Ուլլան վիրավորվել է եւ այժմ հիվանդանոցում է՝ իրավապահների հսկողության ներքո: Նրանից բացի, մարմնական թեթեւ վնասվածքներ են ստավել 3 մարդ, որոնք պայթյունի վայրին մոտ են եղել: 

Նյու Յորքի պայթյունի դեպքով մեկ մարդ է ձերբակալվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ