News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, որի համաձայն՝ Օդեսայի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին չի կալանավորվել: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Յուրի Լուցենկոն, փոխանցում է «Украинская правда»-ն:

Գլխավոր դատախազը նշել է ապացույցների առկայության մասին, որ Սաակաշվիլին «Նոր ուժերի ռուխ» կուսակցությունը ստեղծել է ուկրաինացի օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի փողերով: «Մենք պատրաստ ենք ապացուցել, որ տեսանյութն ու Կուրչենկոյի հետ Սաակաշվիլիի խոսակցությունը կեղծված չեն»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ գերատեսչությունն այս նպատակով պատրաստ է արտասահմանյան փորձագետների ներգրավել ԱԴԾ-ից եւ Սքոթլենդ Յարդից:

Ավելի վաղ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե ապացույց ունի, որ Միխայիլ Սաակաշվիլին Կիեւում բողոքի ակցիաներն անցկացնում է Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ մասնավորապես՝ երկրից փախած օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի փողերով: Որպես հաստատում նա խորհրդարանականներին էր ներկայացրել Սերգեյ Կուրչենկոյի հետ Սաակաշվիլիի եւ նրա ներկայացուցչի խոսակցության աուդիո- եւ տեսանյութերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Կիեւի Պեչերսկի շրջանային դատարանը Միխայիլ Սաակաշվիլիին ազատել է, ում ձերբակալել էին դեկտեմբերի 9-ի գիշերը:

Սաակաշվիլին ազատության մեջ է. դատարանը մերժեց դատախազությանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ