News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Զինված ուժերը արտասահմանում իրականացնոմ են հակաահաբեկչական գործողություններ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» խմբավորումների դեմ, ինչպես նաեւ այս ոլորտում աջակցություն են ցուցաբերում Ասիայի եւ Աֆրիկայի 14 երկրների: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան օրենսդրության համաձայն, տեղեկացրել է  Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առաջնորդներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տան տարածած տեքստում նշված է, որ ԱՄՆ ստորաբաժանումները ԻՊ-ի եւ «Ալ Քաիդայի» դեմ գործողությունները շարունակում են Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբանանում, Նիգերիայում եւ Հորդանանում: Դրանից զատ, ամերիկյան ուժերը եւ ռազմական տեխնիկան, ինչպես նախկինում, գտնվում են Թուրքիայում այդ երկրի կառավարության խնդրանքով՝ «ԻՊ-ի դեմ պայքարում աջակցելու եւ անվտանգությունն ամրապնդելու համար»:

Թրամփը Կոնգրեսի առաջնորդներին իրազեկել է, որ ամերիկացի զինծառայողները մտնում են Եգիպտոսում Սինայի թերակղզում եւ Կոսովոյում խաղաղապահ ուժերի կազմի եւ ռազմական դիտորդների առաքելությունների մեջ: Չի նշվում հիշատակված յուրաքանչյուր երկրում ստորաբաժանումների թվաքանակի մասին, սակայն նշվում է, որ ԱՄՆ բավականին խոշոր զորակազմ՝ մոտ 2,3 հազար մարդ Հորդանանում է նրա ղեկավարության խնդրանքով՝ «ԻՊ-ի դեմ գործողություններում աջակցելու, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն աջակցելու նպատակներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ