News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտաքին գործերի նախարար Վան Ին քննարկել են Կորեական թերակղզու խնդիրը եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՉԺՀ արտաքին հարաբերությունների գերատեսչության հաղորդագրությանը:

Երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին, Նյու Դելիում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարների 15-րդ հանդիպման շրջանակներում:

«Նախարարները կարծիքներ են փոխանակել Կորեական թերակղզում եւ Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ միջազգային օրակարգի՝ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - նշված է նախարարության կայքում:

Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերության եւ փոխգործակցության հարաբերությունները շարունակաբար պահպանվում են բարձր մակարդակի վրա: «Կողմերը փոխադարձ աջակցություն են ցուցաբերում միմյանց հիմնական շահերը ներկայացնող հարցերում, սերտ արդյունավետ համագործակցություն են պահպանում միջազգային հարցերի շուրջ եւ դրական ներդրում կատարում նոր տեսակի միջազգային հարաբերությունների կառուցման համար», - հայտարարել է Չինաստանի նախարարը:

Չին նախարարը նաեւ հայտնել է հաջորդ տարի երկկողմ դիվանագիտական կապերի նախապատրաստման եւ երկկողմ հարաբերություններում էլ ավելի մեծ հաջողությունների գրանցման հարցում չինական կողմի պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ