News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ռուսատոմ Սերվիսը» դեկտեմբերի 10-ին ավարտել է Հայկական ԱԷԿ-ին 2 տուրբոգեներատորներից առաջինի տրամադրումը, փոխանցում է պետական ընկերության մամուլի ծառայությունը:

Սանկտ Պետերբուրգի գործարանից սարքավորման տեղափոխումը տեղի է ունեցել երկու փուլով՝ ծովով մինչեւ Փոթի նավահանգիստ եւ այդտեղից ցամաքային փոխադրամիջոցով դեպի Հայկական ԱԷԿ-ի հարթակ:

Նոր սարքավորումը տեղադրվելու է նախորդի տեղում, որը պատրաստվել էր նախորդ դարի 70-ականներին: Տուրբոգեներատորի հետ կփոխվեն նաեւ օժանդակ  համակարգերը, ինչը նախագծի շուրջ աշխատանքների առանձնահատկություններից մեկն է:

2016-ի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի համաձայն՝   «Սիլովիե մաշինի» ԲԲԸ –ն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար պետք է պատրաստի ու տրամադրի նոմինալ 236 ՄԲթ հզորությամբ երկու համալիր տուրբոգեներատոր եւ հարուցիչ ու տեխնոլոգիական վերահսկման համակարգեր: Ընդ որում՝ աշխատանքների մեջ մտնում է նաեւ սարքավորման մոնտաժն ու կարգավորումը:

Երկրորդ տուրբոգեներատորը ՀԱԷԿ-ին կտրամադրվի 2018-ի դեկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ