Դեկտեմբերի 11-ին, Հայաստանի սահմանի հյուսիս արեւելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային 19-ամյա Արթուր Գարիկի Դանիելյանը:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: