News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մանհեթենի շրջանում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող  Ակայեդ Ուլլան ահաբեկչական գործողության կատարելու համար ընտրել  է քաղաքի կենտրոնում գտնվող գետնանցումը, քանի որ այնտեղ սուրբծննդյան պաստառներ էին կախվել: Այս մասին հաղորդում է New York Post-ը:

Թերթի աղբյուրները  հայտնել են, որ հիվանդանոցում գտնվող Ուլլան այս մասին պատմել է քննիչներին:

The New York Times թերթը գրում է, որ երիտասարդը նաեւ պատմել է, որ փորձել է գործել ծայրահեղականների օրինակով, որոնք նախկինում մի շարք եվրոպական երկրների սուրբծննդյան շուկաների վրա հարձակումներ են կազմակերպել: Նրանցից մեկը տեղի էր ունեցել Գերմանիայում:

Ուլլան նշել է, որ համաձայն իր ծրագրի՝ ահաբեկչական հարձակումը Սիրիայում եւ այլ երկրներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին ԱՄՆ կողմից իրականացված ռմբակոծոությունների պատասխանը պետք է դառնար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ