News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ավստրալական ABC հեռուստաալիքով  հեռարձակվող Media Watch հաղորդման ժամանակ  հաղորդավար Փոլ Բերրին ծաղրել է West Australian պարբերականում տպագրված  հոդվածը, որտեղ Ադրբեջանը անվանվում է «ժողովրդավար երկիր»: Հաղորդավարը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի հյուպատոսությունը կաշառել է «The West Australian» պարբերականին  նման հոդված տպելու համար։

«Դուք երբեւ լսե՞լ եք Արեւմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքի եւ Բաքվի ընդհանրությունների մասին։ Պարզվում է՝ երկուսն էլ «ազատություն վայելող» քաղաքներ են»,-հեգնանքով հարց է ուղղել հաղորդավարը:

Նյութը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամբողջ աշխարհին հայտնի է  որպես 2013 թվականին երրորդ անգամ անընդմեջ վերընտրված նախագահ: Բայց նաեւ, Ադրբեջանում, BBC-ի փոխանցմամբ, կառավարության գրեթե բոլոր քննադատները, այդ թվում `լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները եւ իրավապաշտպանները ձերբակալվել են վերջին երկու տարիների ընթացքում:

Ծրագրի հաղորդավարն անդրադարձել է «Ադրբեջան լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին, որի միջոցով 2.9 մլրդ դոլար է ծախսվել Ադրբեջանի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին եւ լրագրողներին կաշառելու համար:

Հաղորդավարի խոսքով՝  պարզ է, որ  «The West Australian»  պարբերականը համագործակցում է կոռումպացված պետության հետ, որը լրագրողներին պահում է բռունցքներով եւ անտեսում է երկրի առջեւ ծառացած խնդիրները:

Այդ հոդվածի առնչությամբ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ է ուղարկել The West Australian պարբերականին։ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Վաչե Քահրամանյանը նամակում  նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է արժանապատվության նորմերը, այլ նաեւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի նկատմամբ, ինչպես նաեւ արհամարհում է Հայաստանի հետ կնքած զինադադարի պայմանագիրը՝ սպանելով զինվորներին եւ քաղաքացիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ