News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզված է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը առաջիկայում կվերանայի  Փարիզի համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու մասին որոշումը, հաղորդում է CBS-ը:

«Երբ դուք համաձայնագիր եք ստորագրում, դուք պետք է հարգեք այն: ԱՄՆ-ն հրաշալի երկիր է եւ ստորագրել է Փարիզյան համաձայնագիրը: Միակողմանիորեն համաձայնագրից դուրս գալու մասին որոշում ընդունելը  չափազանց ագրեսիվ քայլ է: Եվ հնարավոր չէ ստիպել մյուսներին բանակցություններ սկսել համաձայնագրի դրւյթների վերանայման շուրջ, քանի որ միայն մի կողմն է որոշել դուրս գալ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

«Կարծում եմ, որ սա մեծ պատասխանատվություն է պատմության դատաստանի առջեւ: Համոզված եմ, որ իմ ընկեր նախագահ Թրամփը առաջիկա ամիսներին կամ տարիներին կփոխի իր որոշումը»,-ասել է Մակրոնն ու հավելել. «Ես պատրաստ չեմ վերանայել համաձայնագիրը, բայց ուրախ կլինեմ, եթե նա որոշի կրկին համաձայնագրի կողմ դառնալ»:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկում է կլիմայի փոփոխության հարցով համաշխարհային գագաթաժողովը: Այս հանդիպման նախաձեռնողը, որի մասնակիցները պետք է ամփոփեն 2015 թվականին Փարիզյան համաձայնագրի իրականացման  արդյունքները եւ նախանշեն զարգացման հեռանկարները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է:

Նա հուլիսին հանդես էր եկել կլիմայի հարցով ժամերի խնայման առաջարկով այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամռանը հայտարարել էր Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ