News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լայնամասշտաբ ուսումնասիրություն է իրականացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով քաղաքացու բողոքին, թե Հայաստանյան շուկայում վաճառվում է պլաստիկ բրինձ:

«Մեզ չի կարող դա չմտահոգել, սակայն ՍԱՊԾ-ն այժմ մոնիտորինգ է իրականացնում, ամբողջ խմբաքանակն ուղարկվել է ստուգման, հետեւաբար, այս պահին որեւէ մեկնաբանություն տալ չեմ կարող»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ լրագրող Նարինե Կիրակոսյանի՝ բրնձի տհաճ հոտի եւ պամելոյի  մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոք էր ներկայացրել Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Այդ բրինձը Հայաստան է ներմուծվել Ռուսաստանի Դաշնությունից, ներմուծող ընկերությունը «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ն է, որի պահեստից ՍԱՊԾ աշխատակիցները հայտնաբերել էին 130 կգ բրինձ, որից նույնպես նմուշ է ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Այս խմբաքանակի իրացումը, ըստ ՍԱՊԾ-ի, կասեցվել է՝ մինչեւ արդյունքների պարզ լինելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ