News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը Ամանորին ընդառաջ գործարկել է «Յուքոմիացումը», որի շրջանակներում առկա եւ նոր բաժանորդները, միանալով շարժական կապի «Ունիվերսալ» սակագնային ծրագրին, 2 անգամ ավելի շատ րոպեներ եւ ինտերնետ կստանան, ինչպես նաեւ 4 ամիս կազատվեն ամենամսյա վճարումներից:

Դեկտեմբերի 12-ին ակցիայի շնորհանդեսին Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ «Ունիվերսալ» ծառայությունից նույն բացառիկ պայմաններով կարող են օգտվել նաեւ առկա ու նոր բաժանորդների 4 մտերիմները, որոնց հատուկ կտրոն կտրամադրվի: Դրա հետ մեկտեղ 5 բաժանորդն էլ կկարողանան ակտիվացնել MediaRoom հավելվածը եւ անվճար դիտել շարժական TV-ով 55 ալիք: Այս առաջարկը գործում է U!TV, U!Net, TriplePlay ֆիքսված կապի առկա եւ նոր բաժանորդների համար 2 տարով բաժանորդագրվելու դեպքում: 

«Ucom ընկերությունը ֆիքսված կապի բաժանորդների համար իրավամբ հեղափոխական առաջարկով է հանդես եկել: Օրինակ՝ այս առաջարկի շրջանակում «Ունիվերսալ 5500» սակագնային պլանի բաժանորդները մեկ ամիս 1500 րոպե կստանան դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա եւ Ռուսաստան զանգելու համար, 10 ԳԲ շարժական ինտերնետ եւ բոլոր շարժական կապերով 1500 կարճ հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, նաեւ Արցախ, այսինքն՝ ստանդարտ ներառումներից երկու անգամ շատ ծավալ»,- պարզաբանեց տնօրենը:

Հայկական Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Ucom-ը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի առաջնորդներից մեկն է, այս ոլորտում տրամադրում է ծառայությունների ամբողջ սպեկտրը՝ բարձրարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվայնացաված հեռախոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ