News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Ջոնաթան Լաքոտը մտադիր է թափանցիկ աշխատել: Այս մասին դեկտեմբերի 12-ին նա նշեց իր նշանակումից հետո առաջին մամուլի ասուլիսում:

Դեսպանը հայտնեց, որ «Թվիթերում» միկրոբլոգ է ստեղծել եւ շուտով մտադիր է նաեւ էջ ստեղծել «Ֆեյսբուքում»՝ հաշվի առնելով Հայաստանում այս սոցցանցի տարածվածությունը: Դեսպանի խոսքով՝ ինքը մտադիր է իր գործունեության մասին տեղեկացնել լայն հանրությանը, ինչպես նաեւ հայրենակիցներին:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը մեծ պատասխանատվություն է, որովհետեւ ես ներկայացնում են ՄԱԿ ԱԽ, ԵՄ անդամ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի»,- նշեց դիվանագետը՝ հավելելով, որ իր նշանակումից հետո անցած 2 ամիսներն անչափ հագեցած են եղել. «Հատկապես առաջին շաբաթները: Հանդիպումներ դիվանագիտական կորպուսի, երկրի ղեկավարության հետ, արդեն 11 նախարարի եմ հանդիպել: Նման հանդիպումները հարաբերությունները եւ դրանց զարգացման հեռանկարները քննարկելու առիթ են»: Դեսպանը նաեւ հայտնեց, որ այցելել է ֆրանսիական կրթական հաստատություններ եւ ընկերություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ