News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է համաձայնել, որ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը պաշտոնավարի մինչեւ 2021 թվականին անցկացվող նախագահական հերթական ընտրությունները: Այս մասին հայտնում է The New Yorker-ը՝ վկայակոչելով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաներին:

Հաղորդվում է, թե վերջին մի քանի ամիսներին «տեղերում փաստերը հանգեցրել են նրան, որ վարչակազմը համաձայնվել է, որպեսզի Ասադը, որի ընտանիքը Սիրիան կառավարում է գրեթե կես դար, իր պաշտոնում մնա մոտ 4 տարի»:

Պարբերականը նշում է, որ Սիրիայի իշխանությունները եւ նրանց դաշնակիցները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը եւ լիբանանյան «Հիզբոլլահը», «միացրել են տարածքները, որոնք դեռեւս մեկ տարի առաջ կապված չէին», եւ Ասադի իշխանությունը վերականգնվել է Սիրիայի բնակչության մեծամասնության վրա:

Ամերիկացի պաշտոնյաները նաեւ մտահոգություն ունեն, որ Ասադը կարող է հաղթել 2021 թվականին Սիրիայում անցկացվող նախագահական ընտրություններում եւ «երկար տարիներ իշխանության մնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ