News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Չինաստանի Հենան նահանգում գտնվող Չժենչժոու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա դայակին, որը վերելակում ծեծել է իր խնամքի տակ թողնված մեկ տարեկան երեխային: Միջադեպը պատահաբար տեսագրել են շենքի ներքին հսկողության տեսախցիկները:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դայակը վերցնում երեխային մորից եւ մտնում վերելակ՝ հավանաբար գնալով զբոսանքի: Երեխան, մոր հետ բաժանումից վշտացած, սկսում է լաց լինել: Վրդովված կինը նախ խփելու թափ է վերցնում, ապա սկսում հարվածել երեխայի որովայնին: Երեխան չի դադարում լաց լինել, եւ դայակը շարունակում է հարվածել նրա դեմքին եւ կրծքին, ինչից հետո նետում է սայլակի մեջ եւ սկսում կատաղաբար օրորել:

Շենքի անվտանգության աշխատակիցների կողմից միջադեպի մասին տեղեկացված երեխայի մայրը անմիջապես դիմել է ոստիկանություն, ինչից հետո դայակին ձերբակալել են:

Չնայած հասցված հարվածներին՝ երեխան գտնվում է նորմալ վիճակում, հայտնում է Vesti -ին՝ վկայակոչելով CGTN ալիքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ